ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկյան հարավային
Թեննեսիի նահանգում զինված տղամարդը եկեղեցում մանկական
ներկայացման ժամանակ սպանել է երկու մարդու եւ վիրավորել եւս
յոթին:
Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, այն պահին, երբ տղամարդն
սկսել է հրաձգությունը որսորդական հրացանից, երեխաների խումբը պիես
էր ներկայացնում Նոկսվիլլ քաղաքի ունիտարիանական եկեղեցում:
Հրաձգության պահին եկեղեցում եղել է մոտ 200 մարդ: Բոլոր
տուժածները մեծահասակներ են:
Ոստիկանությունը հաղորդում է, որ կրակողը` 58-ամյա Ջիմ
Ադկինսոնը ձերբակալված է: Հանցագործության դրդապատճառներն առայժմ
հայտնի չեն: