ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՇՈՒՇԻ»<br /> ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՇՈՒՇԻ»
ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 08-05-2008 16:42:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային գրադարանում (ՀԱԳ) մայիսի 8-ին կայացավ ռեժիսոր Աշոտ Գեւորգյանի «Շուշի» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը` նվիրված Շուշիի ազատագրման 16-ամյակին: 45 րոպեանոց ֆիլմում ներկայացված է Շուշիի հիմնադրման պատմությունը, բերդաքաղաքի ազատագրման մարտական գործողությունները եւ դրանց մասնակցած ազատամարտիկների պատմությունները: ՀՀ Պաշտպանության նախարարության Տեղեկատվության վարչության գլխավոր խմբագիր Ղուկաս Սիրունյանի խոսքերով, նախարարության նախաձեռնությամբ հսկայական աշխատանք է տարվում ի մի բերելու Արցախյան ազատամարտի ժամանակ նկարահանած բոլոր ժապավենները, որպեսզի հետագայում սերունդներին ներկայացվի պատերազմական գործողությունների իրական պատկերը: «Արցախյան պատերազմը մեզ բերեց հաղթանակ, եւ մենք պարտավոր ենք այդ հաղթանակի մասին պատմել ներկա եւ հետագա սերունդներին»,- նշեց Ղ.Սիրունյանը: ՀԱԳ-ի տնօրեն Դավիթ Սարգսյանը հայտնեց, որ մինչեւ մայիսի վերջ գրադարանում կկազմակերպվեն ղարաբաղյան պատերազմի մասին ֆիլմերի ցուցադրություններ: «Ֆիլմերը ցուցադրվում են թե գրադարանի աշխատակիցների, թե ուսանողների, թե տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների համար: Այդ կերպ մենք փորձում ենք երիտասարդ սերնդին ներկայացնել մեր պատմության հաղթական էջերը»,- ընդգծեց Դ.Սարգսյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն