ՍԼՈՎԱԿԻԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲՈՒՄ Է<br />


ՍԼՈՎԱԿԻԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲՈՒՄ Է

  • 01-05-2008 22:00:00   | Լեհաստան  |  Սպորտ
ՊԼՈՎԴԻՎ, 1 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանի Պլովդիվ քաղաքում անցկացվող Եվրոպայի շախմատի առաջնությունում ապրիլի 30-ին կայացան 9-րդ փուլի հանդիպումները: 9 հնարավորից 7-ական միավոր են վաստակել եւ առաջատար խումբն են կազմում 7 մասնակիցներ, որոնց թվում է Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը: Հայաստանի շախմատիստներից Վլադիմիր Հակոբյանը 12 մասնակիցների հետ 6,5-ական միավորով բաժանում է 8-9-րդ տեղերը: Կանանց մրցաշարում 5 շախմատիստուհիներ վաստակել են 7-ական միավոր եւ բաժանում են 1-5-րդ տեղերը: Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը ունեն 6-ական միավոր եւ բաժանում են 11-22-րդ տեղերը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play