ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի կոմիտեի նիստը կանցկացվի Երեւանում


ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի կոմիտեի նիստը կանցկացվի Երեւանում

  • 28-03-2011 14:36:37   | Հայաստան  |  Հասարակություն
Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի կոմիտեի 36-րդ նիստը կանցկացվի Երեւանում մարտի 30-31-ին: Օրակարգի հիմնական հարցն է «Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրներում Առողջապահության համաշխարհային կազմակերպության սանիտարական միջազգային չափորոշիչների պահպանումը»: Ըստ ՍԾՏՀԽՎ-ի պաշտոնական կայքէջի հաղորդագրության, հարցի զեկուցողն է Հայաստանի ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանը, Առաջարկությունը կներկայացնի կոմիտեի նախագահ Ալեքսանդրոս Դերմենցոպուլոսը (Հունաստան):
Նոյյան տապան  -   Հասարակություն