Հայտնի են դարձել շախմատի դպրոցականների մարզայն փուլի Երեւան քաղաքի հաղթողները


Հայտնի են դարձել շախմատի դպրոցականների մարզայն փուլի Երեւան քաղաքի հաղթողները

  • 25-03-2011 18:47:43   | Հայաստան  |  Սպորտ
Շախմատի դպրոցականների համապետական 5-րդ օլիմպիադայի մարզային փուլի Երեւան քաղաքի երկօրյա մրցումներն անցկացվեցին քաղաքապետարանի ճեմասրահում: Մայրաքաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանից մասնակցել է մեկական թիմ ` 3 տղա եւ 1 աղջիկ կազմով: 12 թիմերում ընդգրկված թվով 48 աշակերտները հաղթահարել էին ներդպրոցական ու համայնքային փուլերի արգելքները, իսկ մարզային փուլի հաղթող 3 թիմերը հանրապետական փուլում կմրցեն հանրապետության մարզերի լավագույն թիմերի հետ: Մարտի 25-ին կայացած մարզային փուլի եզրափակիչում հաղթող է ճանաչվել Երեւանի թիվ 170 դպրոցի թիմը: Արծաթե մեդալակիրներ են դարձել թիվ 190, իսկ բրոնզին տիրացել են թիվ 55 դպրոցների թիմերը: Հաղթողներին մեդալներն ու մրցանակները հանձնել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը: Շախմատի դպրոցականների համապետական 5-րդ օլիմպիադայի հանրապետական փուլը տեղի կունենա մայիսին` Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play