Յուրաքանչյուր երեխա արժանի է ունենալ ծիծաղելու եւ խաղալու հնարավորություն


Յուրաքանչյուր երեխա արժանի է ունենալ ծիծաղելու եւ խաղալու հնարավորություն

  • 25-03-2011 17:20:42   | Հայաստան  |  Հասարակություն
Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան ընդառաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մարտի 25-ին այցելել է աուտիզմով հիվանդ երեխաների համար նախատեսված «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»: Կենտրոնի 20 սաները 3-12 տարեկան են: 2008 թվականից սկսած ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցություն է ցուցաբերում կենտրոնին: Աուտիզմով երեխաների կրթաշտկողական աշխատանքը շատ դժվարին եվ թանկարժեք գործընթաց է, քանի որ յուրաքանչյուր երեխայի հետ տարվում է ինտենսիվ անհատականացված` մեկ թերապեւտ-մեկ երեխա հարաբերությամբ ուսուցում: Այս նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդհանուր առմամբ կատարել է զգալի ներդրում, ինչի արդյունքում երեխաները կենտրոն են հաճախում` առանց որեւէ վճարի: Ռալֆ Յիրիկյանը յուրաքանչյուր երեխայի նվիրել է Հանրահայտ ,Դորլինգ Քինդերսլիե հրատարակչության ,Իմ առաջին գիրքըե շարքի 10 գրքերը: Բառերի ընտրությունը, դրանց համադրումը եւ գունային լուծումներն արված են այնպես, որ գրավեն երեխայի ուշադրությունը եւ տրամադրեն սովորելու: Նկարազարդ ու գունեղ գրքերի միջոցով աշխարհի տարբեր ժողովուրդների միլիոնավոր երեխաներ ճանաչում են իրենց մայրենին ու շրջապատող աշխարհը: Կենտրոնի աշխատակազմի եւ այնտեղ հաճախող երեխաների ծնողների փաստմամբ, կենտրոն հաճախելու շնորհիվ երեխաների մոտ նկատելի առաջընթաց է դրսեւորվել ոչ միայն ակադեմիական գիտելիքների ձեռքբերման մեջ, այլ նաեւ ինքնասպասարկման եւ սոցիալականացման ոլորտում, ինչի մասին վկայում են երեխաների վարքում եւ նրանց մտավոր ունակություններում գրանցված դրական փոփոխությունները: Ավելին, կենտրոնի սաներից երկուսը հաճախում են հանրակրթական դպրոց: Ստացված արդյունքները խոսում են ,Երեխաների զարգացման միջազգային կենտրոնե ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի արդյունավետության մասին: Աուտիզմը կարողությունների սահմանափակում է` կապված զարգացման հետ, որը սովորաբար ի հայտ է գալիս կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Այն նյարդաբանական խանգարման արդյունք է, որը ախտահարում է ուղեղի տարբեր հատվածներ: Աուտիզմով տառապող եւ մեծահասակաները, եւ երեխաները սովորաբար վերբալ եւ ոչ վերբալ հաղորդակցության, սոցիալական հարաբերությունների, ինչպես նաեւ զվարճանքի եւ խաղային գործունեության առումով խնդիրներ են ունենում: Աուտիզմը չորս անգամ ավելի հաճախ արձանագրվում է տղաների մոտ: Հստակ վիճակագրական տվյալներ Հայաստանում աուտիզմով հիվանդների մասին չկա: Բայց միայն այս կենտրոնի եւ դրա սաների գոյությունն արդեն ցույց է տալիս, որ այս խնդիրը մեզ չի շրջանցել: Երեխաները չեն կարող բուժվել, քանի որ աուտիզմի համար դեղամիջոց հայտաբերված չէ: Բայց երեխաները կարող են սովորել գործել խախտման թույլ տված շրջանակներում, մանավանդ եթե բուժումը վաղ է սկսվում: Ինտենսիվ վաղ միջամտությունը հնարավորություն է տալիս զգալի առաջընթաց արձանագրել երեխաների մոտ: Աուտիզմով ախտորոշված երեխաները հատուկ ծառայությունների եւ աջակցության կարիք ունեն` այս ամենին հասնելու համար: ,Յուրաքանչյուր երեխա արժանի է ունենալ ծիծաղելու եւ խաղալու հնարավորություն եւ դառնալու ուրախ ու առողջ մեծահասակ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավատում է, որ ձեռք ձեռքի տված, միասին պայքարելով մենք կունենանք դրական արդյունք եւ առաջընթաց: Մենք ուզում ենք լինել այս ընտանիքների կողքին, որպեսզի նրանք չհուսահատվեն: Մենք, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, հաստատակամ ենք նրանց աջակցելու գործումե,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: Նա հավատում է, որ բիզնեսի եւ հասարակության համատեղ գործընկերության շնորհիվ է, որ հնարավոր է բարելավել մի երեխայի, մի ընտանիքի եւ երկրի կյանքի որակը:
Նոյյան տապան  -   Հասարակություն