ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ «ԱՐՄԵՆԻԱՆ ՕՓԵՆ» ԱՌԱՋԻՆ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ «ԱՐՄԵՆԻԱՆ ՕՓԵՆ» ԱՌԱՋԻՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ

  • 31-03-2008 18:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բադմինթոնի միջազգային եւ հայկական ֆեդերացիաների նախաձեռնությամբ մարտի 28-29-ին Երեւանում անցկացվեց «Արմենիան օփեն» բադմինթոնի միջազգային առաջին մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի, Բուլղարիայի, Ռուսաստանի եւ Արցախի 16-ական մարզիկ-մարզուհիներ: Մրցաշարը հովանավորել էր Բուլղարիայի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ, մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի Բալկանյան եւ Սեւծովյան երկրների կոմիտեի նախագահ, բուլղարահայ Բուզանդ Կասաբյանը: Տղամարդկանց մենախաղերում հաղթեց Վասիլի Կուզնեցովը (Մոսկվա), իսկ կանանց մենախաղերում` Աննա Նազարյանը (Երեւան): Զուգախաղերում առաջինն էին Հայկ Միսակյան - Սարգիս Հակոբյան եւ Աննա Նազարյան - Սոնա Ղուկասյան երկյակները (Երեւան): Մրցաշարի ավարտից հետո մասնակիցները ցուցադրական խաղերով հանդես եկան Գյումրիում եւ Վանաձորում:
Նոյյան տապան  -   Սպորտ