ՆՈՐԱՅՐ ԲԱԽՏԱՄՅԱՆԸ 4-ՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՎԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ՆՈՐԱՅՐ ԲԱԽՏԱՄՅԱՆԸ 4-ՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՎԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 03-03-2008 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 2-ին Շվեյցարիայի Վինտերտուր քաղաքում ավարտվեց հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Նորայր Բախտամյանը 10 մ մրցատարածությունում (ատրճանակ) վաստակեց 583 միավոր եւ 68 մասնակիցների պայքարում գրավեց 4-րդ տեղը: Անի Առաքելյանը (հրացան) 70 մասնակիցների մեջ 390 միավորով զբաղեցրեց 58-րդ հորիզոնականը: Հայաստանի հրաձգության հավաքականը Երեւանում կնախապատրաստվի ապրիլի 10-21-ին Պեկինում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի ծրագրով «Նախաօլիմպիական շաբաթ» մրցաշարին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play