Հայտնի ջազմեն Ջորջ Բենսոնը մեկ համերգ կունենա Երեւանում <br />


Հայտնի ջազմեն Ջորջ Բենսոնը մեկ համերգ կունենա Երեւանում

  • 29-10-2008 18:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ամերիա» բանկն իր գլխամասային գրասենյակի բացման կապակցությամբ, որը տեղի է ունենալու նոյեմբերի 12-ին, ջազի սիրահարներին նվիրելու է բացառիկ համերգ. առաջին անգամ Հայաստանում մեկ համերգով հանդես կգա հայտնի երաժիշտ Ջորջ Բենսոնը (ԱՄՆ): Համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում` նոյեմբերի 12-ին ժամը 19:30-ին: Համերգը կկայանա Հայաստանի նախագահի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ «21-ի հեռանկարներ» 10-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում: Ջորջ Բենսոնը «Գրեմի» մրցանակի արժանացած ամերիկացի երաժիշտ է, որը սկսել է ձայնագրվել 21 տարկենում որպես ջազ գիտարիստ: Նա նաեւ հայտնի է որպես փոփ, R&B, սքաթ ոճերի երգիչ: 1980-ական թվականներին Ջորջ Բենսոնը եղել է առավել հռչակավոր երաժիշտներից մեկը Միացյալ Նահանգներում եւ մինչ այսօր շարունակում է պահպանել իր բարձր վարկանիշը: Նա հայտնի է նաեւ որպես ունիկալ իմպրովիզատոր, վոկալիստ եւ գործիքավորող:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play