«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ<br /> ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ<br />


«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ

  • 24-10-2008 14:44:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մինչեւ 2008թ.-ի վերջն «ԱրմենՏել»-ը թվանիշային կապ կապահովի Հայաստանի 70-80 տոկոս տարածքում, նախատեսված 5 քաղաքի փոխարեն ինտերնետ հասանելիության կապահովվի 22-23 քաղաքներում: «Արմենտել»-ը պատրաստ է համագործակցել ինտերնետի հասանելիության, էլեկտրոնային կառավարման եւ կրթության տարածմանն ուղղված պետական ծրագրերի իրականացման ոլորտում: Այս մասին հայտնեց «ԱրմենՏել» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը: Անդրադառնալով ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկայում գների նվազեցման հնարավորություններին, նա նշեց, թե «երբ «ԱրմենՏել»-ը կատարեց ինտերնետի էժանացման ուղությամբ առաջին քայլը, որը «hi-line» ծառայության (ամսական վճար/անսհամանափակ ինտերնետ սխեմա) գործարկումն էր, ընկերությունը տուգանվեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից: Դա հակամրցակցային քաղաքականություն է: Եթե մի օպերատոր ունի սպառողների կողմից պահանջված որակյալ ծառայություն մատուցելու հնարավորություն, ապա նրան պետք է տրվի այդ հնարավորությունն օգտագործելու շանս»: Այն հարցին, որ եթե մյուս օպերատորները դադարեն «ԱրմենՏել»-ին մեղադրել այն բանում, որ ընկերությունն օգտագործում է «ԱրմենՏել»-ին պատկանող ֆիքսված հեռախոսակապի գծերը, ընկերությունը կնվազեցնի՞ «hi-line»-ի գները, Ն.Վելիչկովը պատասխանեց, որ մյուս օպերատորներն օգտագործում են այդ գծերը, եւ ներկայումս «ԱրմենՏել»-ը տրամադրում է իր գծերը նման ցանկություն հայտնած բոլոր օպերատորներին: Նա հավելեց, որ «ԱրմենՏել»-ը հստակ կատարում է բոլոր այն պարտավորությունները, որոնք ունի ըստ օրենսդրության: Պարզաբանվեց, որ «ԱրմենՏել»-ին տուգանել են ոչ թե գծեր չտարամադրելու համար, այլ այն բանի, որ ընկերությունը չարաշահում է իր մենաշնորհային դիրքը ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկայում, ինչն, ըստ Ն.Վելիչկովի, այդպես չէ: «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրենի գնահատմամբ, Հայաստանում կան այդ ծառայությունների գների հետագա նվազեցման տնտեսական հնարավորություններ, որոնք կախված են միջազգային կապուղիների օպերատորներից գնվող տրաֆիկի գների նվազեցումից եւ Հայաստանում վերջնական սպառողների թվի աճից: Ըստ Ն.Վելիչկովի բերած օրինակի, 6 մեգաբիթ/վրկ արագագործությամբ անսահմանափակ ինտերնետի համար նա Բուլղարիայում վճարում է ամսական 12 եվրո: Իսկ «ԱրմենՏել»-ը 1 մեգաբիթ/վրկ արագագործությամբ ինտերնետի համար ամսական գանձում է 75,6 եվրոյին համարժեք գումար: Միաժամանակ, պրովայդերներն այնտեղ Հայաստանի համեմատ 10 անգամ էժան են գնում տրաֆիկը միջազգային կապուղիների օպերատորներից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն