ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՆ ՄՆԱՑԵԼ Է 1
ՓՈՒԼ
23-10-2008 20:42:00 | Հունաստան | Սպորտ
ԿԱԼԻԵՏԱ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանի Կալիտեա
քաղաքում անցկացվող Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությունում
հոկտեմբերի 22-ին կայացան նախավերջին` 6-րդ, փուլի հանդիպումները:
Հայաստանի տղամարդկանց «Միկան» 2,5:3,5 հաշվով պարտվեց Ռուսաստանի
«ՏՊՍ Սարանսկ»-ին, իսկ ՖԻՄԱ-ն` նույն հաշվով` Ավստրիայի «Ադվիզորի
ինվեստ Բատետ»-ին: «Բանկային արքա»-ն 3,5:2,5 հաշվով հաղթեց
Հունգարիայի «Հալադաս-Զով-Զոմբարել»-ին:
Կանանց «Միկա» ակումբը 4:0 հաշվով առավելության հասավ Լիտվայի
«Պանեվեժիսի» նկատմամբ եւ այժմ 7 միավորով բաժանում է 7-8-րդ տեղը:
Տղամարդկանց պայքարում «Բանկային արքա»-ն եւ «Միկան» վաստակել
են 8-ական միավոր ու բաժանում են 10-20-րդ տեղը: ՖԻՄԱ-ն 6 միավորով
28-րդն է:
Հոկտեմբերի 23-ին նշանակված են վերջին` 7-րդ փուլի
հանդիպումները: