Աշխարհում շաքարախտով հիվանդների թիվը զգալիորեն աճել է


Աշխարհում շաքարախտով հիվանդների թիվը զգալիորեն աճել է

  • 26-06-2011 08:36:00   | Հայաստան  |  Միջազգային
Աշխարհում չափահաս բնակչության մեջ շաքարախտով հիվանդների թիվը վերջին երեք տասնամայակում ավելի քան երկու անգամ աճել է` հասնելով 347 մլն-ի: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ` այսպիսի եզրահանգման են եկել Հարվարդի համալսարանի եւ Լոնդոնի Կայսերական քոլեջի մասնագետները, որոնք հիվանդության տարածվածության աճի պատճառներից մեկը համարում են ճարպակալմամբ տառապող մարդկանց քանակի աճը: Շաքարախտը արագ տեմպերով տարածվում է Կաբո - Վերդեում, Սամոայում, Սաուդյան Արաբիայում, Պապուա - Նոր Գվինեայում, Միացյալ Նահանգներում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play