Շիվելուչ հրաբուխն ավելի է ակտիվանում


Շիվելուչ հրաբուխն ավելի է ակտիվանում

  • 26-06-2011 07:03:00   | Ռուսաստան  |  Միջազգային
Կամչատկայում Շիվելուչ հրաբուխը արտանետել է մինչեւ 7500 մ բարձրության մոխրի սյուներ: Vesti.ru-ի տեղեկացմամբ` մոխրով պատված ամպերը շարժվում են դեպի հարավ-արեւմուտք եւ տեսանելի են լեռներից 100 կմ հեռավորության վրա: Շիվելուչը մոխրի սյուներ է ժայթքել անցած շաբաթվա ամբողջ ընթացքում: Հրաբուխն ուսումնասիրողների կարծիքով` գալիք շաբաթ ցանկացած ժամանակ հնարավոր է ծովի մակարդակից ավելի քան 10 կմ բարձրությամբ մոխրի արտանետում: Այս ամենը կարող է վտանգ ներկայացնել տեղական եւ միջազգային թռիչքների համար: Շիվելուչի ժայթքումը մեծացնում է նաեւ լավայի վտանգը: Հրաբխի բարձրությունը 3283մ է, տարիքը` 60-70 հազար տարեկան:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play