ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ «ՀԱՅՖԵՍՏ» ԹԱՏԵՐԱԿԱՆ 6-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՄԱՐԵՑ<br /> ՀԱՋՈՂՎԱԾ<br />


ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ «ՀԱՅՖԵՍՏ» ԹԱՏԵՐԱԿԱՆ 6-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՄԱՐԵՑ
ՀԱՋՈՂՎԱԾ

  • 14-10-2008 19:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 4-12-ը կայացած «ՀայՖեստ» 6-րդ միջազգային թատերական փառատոնը եզրափակվել է արտասահմանյան փառատոների եւ թատրոնների հետ համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններով: Ինչպես հոկտեմբերի 14-ի ասուլիսում հայտնեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, նախնական պայմանավորվածություն կար ռեժիսոր Վահան Բադալյանի եւ իտալական «Վերսիլիդանցա» թատրոնի միջեւ, որոնց հետ փառատոնի շրջանակներում համատեղ բեմադրվել էր «7 զգացողություն» պարային դրաման: Իսկ հանրահայտ բրիտանացի դրամատուրգ Մարկ Ռավենհիլի հետ կանցկացվեն սեմինարներ դրամատուրգների եւ սցենարիստների համար: Բացի այդ, նախատեսվում է նաեւ բեմադրել համատեղ հայ-անգլիական ներկայացում: «Անտագոն» թատրոնի նախաձեռնությամբ առաջիկայում Հայաստանում կստեղծվի երեխաների համար թատերական դպրոց: Գնահատելով անցած փառատոնի գործունեությունը եւ ընթացքը Ա. Ղուկասյանը նշեց, որ այն անցել է բավականին բարձր մակարդակով եւ մեծ արձագանք է ստացել մամուլում: Ընդհանուր առմամբ, բեմադրվել է 80 ներկայացում 15 բեմահարթակներում: «Հայֆեստ»-ի պատասխաատուն նշեց նաեւ, որ մի քանի ներկայացումների ժամանակ դահլիճների կիսադատարկ լինելը որոշ չափով իրենց «մեղավորությունն է», «սակայն հանրությանը պարբերաբար տեղյակ է պահվել ներկայացումների մասին, այնպես որ, հանդիսատեսի մոտ բացակայել է ներկայացումը դիտելու ցանկությունը: Ներկայացումների բազմալեզու լինելը եւս խնդիր է առաջացրել, սակայն դրանք թարգմանելու համար բավական միջոցներ են հարկավոր, չնայած մի քանի բեմադրություններ հայերեն թարգմանվել են ենթատողերով»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play