ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇՎԻ ՋՈՆ ԼԵՆՈՆԻ ԾՆՆԴՅԱՆ 68-ԱՄՅԱԿԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇՎԻ ՋՈՆ ԼԵՆՈՆԻ ԾՆՆԴՅԱՆ 68-ԱՄՅԱԿԸ

  • 09-10-2008 19:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ջոն Լենոնը հոկտեմբերի 9-ին կդառնար 68 տարեկան: Երաժշտության ասպարեզում հեղափոխություն կատարած «Բիթըլզ» խմբի անզուգական կատարող Ջոն Լենոնին այսօր էլ հիշում եւ երկրպագում են ինչպես նրա սերնդակիցները, այնպես էլ երիտասարդները: «Բիթըլզ» երաժշտական ակումբում այսօր կկայանա Ջոն Լենոնին նվիրված երեկո` «Սակվոյաժ» խմբի մասնակցությամբ: Ս.Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը, ով մինչեւ օրս էլ «Բիթըլզի» մոլի երկրպագուներից է, հոկտեմբերի 9-ի ասուլիսում նշեց, որ այդ երաժշտախմբի կարեւոր հատկանիշներից մեկն այն է, որ կարողանում է համախմբել իր նման մտածող մարդկանց. «Նրանք հեռու են նյութական ամեն ինչից, ազատ են, ազնիվ ու մաքուր»: Նա երիտասարդներին խորհուրդ տվեց շատ լսել «Բիթըլզ», եւ ավելացրեց, որ «այսօր Հայաստանում մոդայիկ չէ լսել «Բիթըլզին», սակայն նրանց մեկ անգամ լսողը այլեւս չի մոռանում. դա ճաշակ է, դա իսկական արվեստ է»: «Բիթըլզ» երաժշտական ակումբի տնօրեն Աբրահամ Տեր-Դավթյանը նշեց, որ իրենց ակումբը խրախուսում եւ պրոպագանդում է «Բիթըլզ»-ի երաժշտությունը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play