ՀՀ սամբոյի ֆեդերացիա. Միջազգային պատանեկան հուշամրցաշարը տեղի կունենա սեպտեմբերի 16-ից 18-ը


ՀՀ սամբոյի ֆեդերացիա. Միջազգային պատանեկան հուշամրցաշարը տեղի կունենա սեպտեմբերի 16-ից 18-ը

  • 27-06-2011 11:04:46   | Հայաստան  |  Սպորտ

ՌԴ-ի «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ հունիսի 24-ից 26-ը տեղի ունենալիք, ԱՊՀ 20-րդ տարեդարձին նվիրված, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի միջազգային պատանեկան 2-րդ հուշամրցաշարի ժամկետը փոխվել է` մասնակից հավաքականների խնդրանքով: Պատճառն այն է, որ մասնակիցների մեծ մասը այս օրերին մասնակցում է Ռուսաստանի դպրոցականների 5-րդ ամառային սպարտակիադայի եզրափակիչ մրցումներին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սամբոյի ֆեդերացիան, միջազգային պատանեկան հուշամրցաշարը տեղի կունենա սեպտեմբերի 16-ից 18-ը: Այն կնվիրվի Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձին:
Նոյյան տապան  -   Սպորտ