ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆՑԻՆԵՐԸ ՆՈՐ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ԿԲԱՑԵՆ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ<br /> «ԱՐՇԱԿ ԵՐԿՐՈՐԴ» ՊԻԵՍԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ<br />


ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆՑԻՆԵՐԸ ՆՈՐ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ԿԲԱՑԵՆ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ
«ԱՐՇԱԿ ԵՐԿՐՈՐԴ» ՊԻԵՍԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

  • 03-10-2008 19:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հոկտեմբերի 5-ին նոր թատերաշրջանը կսկսի արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի ծննդյան 70-ամյակին նվիրված «Արշակ Երկրորդ» պիեսի բեմադրությամբ (հեղինակ` Պ.Զեյթունցյան, ռեժիսոր` Վահե Շահվերդյան): Վ.Շահվերդյանի խոսքերով, պիեսի մեկ այլ տարբերակ` «Ավերված քաղաքի առասպելը», տարիներ առաջ նույն թատրոնում բեմադրել է Հրաչյա Ղափլանյանը, որում գլխավոր հերոսի` Արշակ Երկրորդի դերը մարմնավորել է անվանի արտիստ Խորեն Աբրահամյանը: Ներկայացման ռեժիսորը նշեց, որ նոր բեմադրությունում դեպքերն ու իրադարձությունները ներկայացված են «նոր տեսանկյունից»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play