ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԵԹԵ ԻՆՁ ԱՄԵՆ ՏԱՐԻ ՀՐԱՎԻՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ<br /> ՄԵՆԱՀԱՄԵՐԳԻ, ԵՍ ԱՄԵՆ ՏԱՐԻ ԿԳԱՄ»<br />


ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԵԹԵ ԻՆՁ ԱՄԵՆ ՏԱՐԻ ՀՐԱՎԻՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ՄԵՆԱՀԱՄԵՐԳԻ, ԵՍ ԱՄԵՆ ՏԱՐԻ ԿԳԱՄ»

  • 27-09-2008 18:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Եթե ինձ ամեն տարի հրավիրեն Հայաստան մենահամերգի, ես ամեն տարի կգամ: Վերջին անգամ 10 տարի առաջ եմ Երեւանում հանդես եկել մենահամերգով: Հայաստանում է ապրում իմ ընտանիքը` մայրս, հայրս, եղբայրս, եւ ես գրեթե ամեն 2 տարին այցելում եմ Հայաստան: Պարզապես, ես մենահամարգնի հրավեր չեմ ստանում»,- այսպես լագրողներին մեկնաբանեց Երեւանում իր մենահմերգներ չունենալը ամերիկաբնակ հայտնի ջազային երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը, որին ժողովուրդն անվանել է հայակական ջազի թագուհի: Երգչուհին այս անգամ Երեւան է ժամանել մասնակցելու «Հայկական ջազ - 70»-ի հոնելյանական միջոցառումներին, եւ, սեպտեմբերի 29-ին մենահամերգով հանդես կգա «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում: Նրա համերգացանկում կհնչեն բազամաժանր կատարումներ. ամերիկյան ջազային ստանդրտներ, բրազիլական ջազային երաժշտություն եւ էթնիկ հայկական ջազ Սայթ Նովայի, Կոմիտասի ստեղծագործությունների ջազային մշակումներով: «Երաժշտությունն իմ կյանքն է: Երաժշտությունը ես եմ, դա իմ մեկ բաժակ ջուրն ու մեկ բաժին թթվածինն է: Ընդհանրապես դա իմ կյանքն է ու կենսակերպը: Եթե չլինի երաժշտությունը, ես չեմ կարող քայլել, ապրել ու գոյատեւել: Եթե չեմ երգում, ուրեմն դասավանդում եմ, եւ հակառակը` եթե չեմ դասավանդում, ապա երգում եմ»,- խոստովանեց Տաթեւիկ Հովհհանիսյանը: Երգչուհին նշեց, որ ինքը սկսել է դասավանդել դեռեւսա 1980 թվականից` Հայաստանում եւ շարունակում է այն ԱՄՆ-ում. «ունեմ շատ աշակերտներ, որոնց մեծ մասը այլազգի են»: Նրա խոսքերով, այստեղից հեռանալուց հետո Ամերիկայում ինքը 0-ից է սկսել որպես երաժիշտ. «Այդ հարցում ինձ մեծապես աջակցել են ԱՄՆ հայկական համայնքները, նաեւ անվանի ջազային երաժիշտներ Արմեն Դոներյանը եւ կիթառահար Ջան Բաբաոյանը (վերջինս երգչու հետ ժամանել է Երեւան)»: Տ.Հովհաննիսյանի առաջին մենահամերգը ԱՄՆ-ում կայացել է Բոստոնում: Իսկ իր պրոդյուսեր Ջորջ Ավագյանի աջակցությամբ ինքն այսօր արդեն հաստատված ջազային երգչուհի է այդ երկրում եւ աշխարհում: Նա համոզմունք հայտնեց, որ արդեն 70 տարի ունենալով ջազային երաժշտություն եւ ավանդույթներ. «հայկական ջազն այսօր բարգավաճում է` գտնվելով բարձր մակարդակի վրա: Ավելին, կա ջազային երաժշտության մի սերունդ, որն այսօր համաշխարհային մասշտաբով համահավասար որակի վրա են»: Հանդիպման ավարտին երգչուհին իր պատրաստակամությունն հայտնեց տարվա մեջ մի քանի ամիս աշխատել Երեւանում` դասավանդելով ջազային երաժշտության հմտություններ ու վարպետություն տարբեր երաժշտական հաստատություններում: «Հայկական ջազ - 70»-ի կազմկոմիտեն հաշվի առանելով երգչուհու ժողովրդականությունը հայրենիքում, եւ նաեւ այն, որ համերգի տոմսերն սպառվել են ամբողջությամբ, որոշեցին կազմակերպել եւս երկու լացուցիչ համերգ` «Քամելեոն» ակումբում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play