ՍԱՄՎԵԼ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ ԵՎ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԴԱՐՁԱՆ ՇԱԽՄԱՏԻ<br /> ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ<br />


ՍԱՄՎԵԼ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ ԵՎ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԴԱՐՁԱՆ ՇԱԽՄԱՏԻ
ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

  • 25-09-2008 17:04:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 24-ին Չեռնոգորիայի Հերցեգ Նովի քաղաքում ավարտվեց Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնությունը (5 տարիքային խմբով): Մրցումներին մասնակցեցին 44 երկրների 921 տղաներ ու աղջիկներ: Հայաստանի 23 ներկայացուցիչներից Սամվել Տեր-Սահակյանը 16 տարեկանների պայքարում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ գրավեց 2-րդ տեղը: Իսկ հաղթող ճանաչվեց Իլյա Նիժնիկը (Ուկրաինա)` 8 միավորով: 14 տարեկանների մրցաշարում Կարեն Գրիգորյանը 7 միավորով 3-րդն էր: Հաղթեց Իվան Բուկապշինը (Ռուսաստան)` 7,5 միավորով:
Նոյյան տապան  -   Սպորտ