ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ «ՍԹԱՐ» ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐԸ<br /> ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏ»-Ն Է<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ «ՍԹԱՐ» ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐԸ
ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏ»-Ն Է

  • 18-09-2008 13:28:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 17-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի «Սթար» ազգային առաջնության 19-րդ փուլի հանդիպումները: «Արարատը» հաղթեց «Միկային»` 4:1, «Ուլիսը»` «Շիրակին»` 1:0, «Բանանցը»` «Կիլիկիային»` 4:1, «Փյունիկը»` «Գանձասարին»` 4:1: Մրցաշարային աղյուսակում թիմերը դասավորվեք են հետեւյալ հաջորդականությամբ. «Արարատ»` 42 միավոր, «Փյունիկ»` 40, «Միկա»` 34, «Գանձասար»` 33, «Բանանց»` 28, «Ուլիս»` 18, «Շիրակ»` 11, «Կիլիկիա»` 9 միավոր: 20-րդ փուլի հանդիպումները նախատեսված են սեպտեմբերի 21-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ