Իլինոիսի նախկին նահանգապետին սպառնում է 300 տարվա ազատազրկում


Իլինոիսի նախկին նահանգապետին սպառնում է 300 տարվա ազատազրկում

  • 28-06-2011 08:19:00   | ԱՄՆ  |  Միջազգային
Իլինոիս նահանգի նախկին նահանգապետ Ռոդ Բլագոեւիչը երկուշաբթի մեղավոր է ճանաչվել ԱՄՆ-ի Սենատում Բարաք Օբամայի նախագահ ընտրվելուց հետո ազատված տեղը վաճառելու փորձի համար: «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հաղորդմամբ` դատարանը նրան մեղադրել է նաեւ այլ հանցագործությունների մեջ: Ընդհանուր առմամբ` նախկին նահանգապետին սպառնում է մինչեւ 300 տարվա ազատազրկում, սակայն կարծիք կա, որ նրան, հավանաբար, կդատապարտեն 10 տարվա ազատազրկման: Նշենք, որ սա Բլագոեւիչի գործով երկրորդ գործընթացն է: Անցած տարի նրա դեմ ուղղված մեղադրանքներից ապացուցվել էր միայն մեկը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play