300 տարվա ազատազրկում ԱՄՆ Սենատում տեղ վաճառելու համար


300 տարվա ազատազրկում ԱՄՆ Սենատում տեղ վաճառելու համար

  • 28-06-2011 13:37:50   | ԱՄՆ  |  Միջազգային
Իլլինոյս նահանգի նախկին նահանգապետ Ռոդ Բլագոյեվիչին սպառնում է մինչեւ 300 տարի ազատազրկում: Նախօրեին նա մեղավոր է ճանաչվել Բարաք Օբամայի նախագահ ընտրվելուց հետո ԱՄՆ Սենատում առաջացած թափուր տեղի վաճառքի փորձ կատարելու հարցում: Երդվյալների դատարանը Բլագոյեվիչին մեղավոր է ճանաչել ներկայացված մեղադրանքների 20 կետից 17-ով` դրամաշորթում, շանտաժ եւ այլն: Ընդհանուր առմամբ էքս-նահանգապետին սպառնում է 300 տարվա ազատազրկում, սակայն, ըստ դիտորդների, նրան կազատազրկեն մոտ 10 տարով: Նշենք, որ այս դատը երկրորդն է Բլագոյեվիչի դեմ: Անցյալ տարի այլ կազմով երդվյալների դատարանը նրան մեղավոր է ճանաչել ընդամենը մեկ կետով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play