ՍԵՐԲԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՌԱԴՈՎԱՆ ԿԱՐԱՋԻՉԸ<br />


ՍԵՐԲԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՌԱԴՈՎԱՆ ԿԱՐԱՋԻՉԸ

  • 22-07-2008 14:30:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիայի ձերբակալվել է բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչը: «Հայտնաբերվել եւ ձերբակալվել է Ռադովան Կարաջիչը: Ռազմական հանցագործությունների համար նա կկանգնի դատարանի առջեւ»,- ասվում է երկրի կառավարության հաղորդման մեջ: 1995 թ. նախկին Հարավսլավիայի գծով միջազգային տրիբունալը Ռադովան Կարաջիչին մեղադրել է ռազմական հանցագործությունների մեջ: Բոսնիայի մուսուլմանական եւ խորվաթական բնակչության ցեղասպանության մեղադրանք է ներկայացվել նրան: ԱՄՆ-ի վարչակազմը շնորհավորել է Սերբիայի կառավարությանը հաջող անցկացված օպերացիայի առնչությամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային