«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ - 2008» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է<br /> ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ<br />


«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ - 2008» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է
ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

  • 21-07-2008 19:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում հուլիսի 19-ին անվանի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Երկրպագություն» ֆիլմի ցուցադրությամբ ազդարարվեց «Ոսկե ծիրան» երեւանյան 5-րդ միջազգային կինոփառատոնի ավարտը: Կինոնկարի երեւանյան պրեմիերային ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բարձրաստիճան այլ հյուրեր, կինոաշխարհի հայտնի դեմքեր: Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի խոսքերով, «Ոսկե ծիրան»-ը մեծ նշանակություն ունի հայ ազգի համար. «Այն ցույց է տալիս ոչ միայն հզոր ազգի կինոարվեստը, այլեւ մյուս ազգերի կինոարվեստն է բերում Հայաստան»: Ֆիլմի ավարտից հետո «Լաթար» հյուրանոցային համալիրում կայացած հանդիսության ժամանակ հայտարարվեցին «Ոսկե ծիրան»-ի այս տարվա մրցանակակիրների անունները: Գլխավոր «Ոսկե ծիրան»-ը լավագույն խաղարկային ֆիլմի համար շնորհվել է մոսկվաբնակ հայ ռեժիսոր Աննա Մելիքյանին` «Ջրահարսը» կինոնկարի համար: Խաղարկային մրցույթի «Արծաթե ծիրան»-ը կիսվել է երկու ռեժիսորների միջեւ. թաիլանդցի Ադիտյա Ասարաթին` «Հրաշալի քաղաքը» եւ իսրայելցի Էրան Ռիկլիսին` «Կիտրոնի ծառը» ֆիլմերի համար: Նույն անվանակարգում ժյուրիի դիպլոմի է արժանացել նաեւ իրանցի կինոռեժիսոր Աբոլֆազլ Սաֆարիին` «Աշխարհի եզրը» ժապավենի համար: Վավերագրական ֆիլմերի մրցույթում գլխավոր «Ոսկե ծիրան»-ին է արժանացել նիդեռլանդցի Մեյրա Աշերը` «Կանայք շատ բան են տեսնում» ֆիլմի համար: Իսկ «Արծաթե ծիրան»-ին` հնդկուհի Նիշտա Ջաին` «Լաքշմին եւ ես» կինոնկարի համար: «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի «Ոսկե ծիրան»-ը տրվել է ամերիկահայ երիտասարդ կինոռեժիսոր Էրիկ Նազարյանին` «Կապույտ ժամը» ֆիլմի համար: Իսկ «Գաթա» կինոնկարի ռեժիսոր Դիանա Մկրտչյանին շնորհվել է «Արծաթե ծիրան»-ը: Ժյուրիի դիպլոմն այս մրցույթում ստացել է «Ջրառատ. Մանրապատումներ» ֆիլմը ներկայացրած Մարիամ Օհանյանը: «FIPRESCI»-ի ժյուրիի անդամները որոշում էին կայացրել մրցանակը հանձնել «Իմ Մարլոնն ու Բրանդոն» ֆիլմի ռեժիսոր Հուսեյն Կարաբեյին` Թուրքիայից: Կինոռեժիսորը շահել էր նաեւ Էկումենիկ ժյուրիի դիպլոմը: Իսկ Էկումենիկ ժյուրիի բարձրագույն գնահատականին է արժանացել Էրիկ Նազարյանի «Կապույտ ժամը» ֆիլմը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play