ԸՆՏՐՎԵԼ Է ՆԵՊԱԼԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ<br />


ԸՆՏՐՎԵԼ Է ՆԵՊԱԼԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ

  • 21-07-2008 19:00:00   |   |  Միջազգային
ԿԱՏՄԱՆԴՈՒ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նեպալի աշխարհիկ դաշնակցային ժողովրդավարական հանրապետության առաջին նախագահ է ընտրվել 61-ամյա Ռամբարան Յադավը: Երկուշաբթի կայացած կրկնական քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո Նեպալի կոնգրեսի թեկնածուն ստացել է Հիմնադիր ժողովի 308 անդամների ձայները: Նրա մրցակից 74-ամյա Ռամռաջա Պրասադ Սինգհը, որ առաջադրվել է Նեպալի կոմկուսի կողմից, ստացել է 282 ձայն: Ընդամենը ընտրություններին մասնակցել են 590 օրենսդիրներ, ինչը սոսկ 4-ով է պակաս ընդհանուր ցուցակային կազմից:
Նոյյան տապան  -   Միջազգային