ՌԴ ԱԳՆ-ը սկսում է գործել նաեւ Twitter-ի միջոցով


ՌԴ ԱԳՆ-ը սկսում է գործել նաեւ Twitter-ի միջոցով

  • 29-06-2011 10:50:01   | Ռուսաստան  |  Միջազգային
ՌԴ ԱԳՆ-ը twitter-ի օգտատեր կդառնա, հայտնում է Ռիա Նովոստին: Հունիսի 29-ից սոցիալական ցանցի օգտվողները կարող են իրենց հետաքրքրող տեղեկություններն իմանալ MID_RF եւ MFA_Russia ռուսերեն եւ անգլերեն գործող հասցեներից: Ըստ Ռիա Նովոստիի, ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտից հայտնել են, որ «նախարարության տեղեկատվական բլոգներում օպերատիվ կտեղադրվի Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը, միջազգային հարաբերություններին երկրի վերաբերմունքին վերաբերող տեղեկատվություն եւ ԱԳՆ մասնակցությամբ սպասվող իրադարձությունների հաղորդագրություններ»: Նախարարությունում նաեւ ընդգծեցին, որ ՌԴ ԱԳՆ անունից ներկայացող այլ օգտատերեր իրականում կեղծ են:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play