ԸՆՏՐՎԵԼ Է ԵԱՀԿ ԽՎ-Ի ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ<br />


ԸՆՏՐՎԵԼ Է ԵԱՀԿ ԽՎ-Ի ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ

  • 03-07-2008 15:52:00   | Ղազախստան  |  Միջազգային
ԱՍՏԱՆԱ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է ընտրվել Պորտուգալիայի ներկայացուցիչ Ժոաո Սուարեսը: Ընտրությունը կայացել է հինգշաբթի Աստանայում ԵԱՀԿ ԽՎ-ի 17-րդ նստաշրջանում: Նա այդ պաշտոնում կփոխարինի Գորան Լենմարկերին: Սուարեսը ԵԱՀԿ ԽՎ-ում պորտուգալական պատվիրակության կազմում աշխատում է 2002 թվականից, իսկ 2006 թվականի հուլիսից աշխատել է ԵԱՀԿ ԽՎ-ի փոխնախագահ եւ վեհաժողովի բյուրոյի անդամ:
Նոյյան տապան  -   Միջազգային