ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է,<br /> ՈՐ ԻՐ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԵԾ ԵՎ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ Է ԿԻՐԱՌՎԵԼ<br />


ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է,
ՈՐ ԻՐ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԵԾ ԵՎ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ Է ԿԻՐԱՌՎԵԼ

  • 01-07-2008 21:24:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին հասցեագրված դիմումի քննության ընթացքում պարզվել է, որ հունիսի 24-ից ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժկական կենտրոն»-ի Նուբարաշեն հոգեբուժական կլինիկայում գտնվող Երեւան քաղաքի բնակիչ Հ.Բ.-ի հոգեկան վիճակի խանգարումը պայմանավորված է եղել նրա նկատամամբ ծեծ եւ բռնություն կիրառելու հետեւանքով: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի պահանջներով, Ա.Հարությունյանը Հ.Բ.-ի հարցի կապակցությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: Պաշտպանը խնդրել է նախարարին հնարավորինս սեղմ ժամկետներում հայտնել, թե ինչ հիվանդությամբ է տառապում Հ.Բ.-ն, եւ, հաշվի առնելով այն, որ քաղաքացին նախկինում որեւէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել եւ հոգեբուժական դիսպանսերում չի հաշվառվել, պարզել` կարո՞ղ էր արդյոք այդ հիվանդությունն առաջանալ ծեծի եւ բռնության արդյունքում:
Նոյյան տապան  -   Իրավունք