Ադրբեջանը չի պայքարում թրաֆիքինգի դեմ, ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում


Ադրբեջանը չի պայքարում թրաֆիքինգի դեմ, ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում

  • 29-06-2011 15:02:34   | ԱՄՆ  |  Իրավունք

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հունիսի 27-ին հրպարակած մարդկանց թրաֆիկինգի մասին 2011-թ.-ի տարեկան զեկույցի Ադրբեջանին վերաբերող հատվածում նշված է, որ Ադրբեջանում կանայք, տղամարդիկ եւ երեխաները ենթարկվում են հարկադիր աշխատանքի, սեռական բռնության, երկրում տարածված է թրաֆիքինգը: Ըստ զեկույցի, ադրբեջանական իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում մարդավաճառությունը` թրաֆիքինգը, վերացնելու համար։ «Իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում սեռական բռնությունները կանխելու, մարդկանց հարկադիր աշխատանքով զբաղվող անձանց բացահայտելու, հետաքննություն անցկացնելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Արդեն չորրորդ տարին է, ինչ Ադրբեջանը ընդգրկված է «Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության ակտի» տակ ստորագրած երկրների ցանկում, սակայն այդ ուղղությամբ որեւէ գործնական քայլ չի ձեռնարկում»,- ասված է զեկույցում: Պետքարտուղարությունը հորդորում է հարկադիր աշխատանքի ենթարկված անձանց բացահայտման համար առավել արդյունավետ օգտագործել պետական կառույցները, այդ թվում ոստիկանությանը:
Նոյյան տապան  -   Իրավունք