ԿՀԳ-ն ուսումնասիրում է հակերների հայտարարությունները


ԿՀԳ-ն ուսումնասիրում է հակերների հայտարարությունները

  • 16-06-2011 07:55:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական գործակալությունը (ԿՀԳ) ուսումնասիրում է Lulz Security հակերական խմբի հայտարարությունն այն մասին, իբր նրանք կոտրել են գերատեսչության կայքը: Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին, լրագրողների հետ զրույցում ԿՀԳ մամուլի ծառայության ներկայացուցիչը չի հաստատել եւ չի հերքել կոտրելու մասին լուրը, բայց հայտնել է, որ «մենք ուսումնասիրում ենք հաղորդագրությունները (կոտրելու մասին)»: Հիշեցնենք, որ այս երկուշաբթի Lulz Security-ն հայտարարել էր, որ կոտրել է ԱՄՆ-ի սենատի կայքը: Սակայն, խորհրդարանական տեսուչի տեղակալ Մարտին Բրադֆորդը հայտնել է, որ նրանց միայն մուտք են գործել հասանելի փաստաթղթերի բազա: Նրանց չի հաջողվել մտնել ներքին փաստաթղթերի: Նշենք, որ այս պահին cia.gov կայքն արդեն գործում է:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play