ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ<br /> ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԿՈՒԲԱՅԻ ԴԵՄ<br />


ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԿՈՒԲԱՅԻ ԴԵՄ

  • 20-06-2008 14:31:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովում որոշում է ընդունվել պաշտոնապես չեղյալ հայտարարել դիվանագիտական պատժամիջոցները Կուբայի նկատմամբ: Այս մասին, ինչպե սհաղորդում է «Ինտերֆաքսը», հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի մամլո քարտուղար Քրիստինա Գալլախը: Դիվանագիտական պատժամիջոցները, որ սահմանափակում էին ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների այցերը Կուբա, սահմանվել էին 2003 թվականին ի նշան բողոքի Կուբայում մարդու իրավունքների վիճակի դեմ: Երկու տարի անց արդեն պատժամիջոցները կասեցվեցին, եւ դրանց այս անգամ չեղյալ հայտարարելը պետք է ընկալել որպես խորհրդանշական քայլ, որը, ըստ Գալլախի, «կոչված է խրախուսելու կուբացի առաջնորդ Ռաուլ Կաստրոյին, որ վերջերս է ընդունել կառավարման ղեկը իր եղբայր Ֆիդելից, հասնելու առաջընթացի մարդու իրավունքների բնագավառում»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play