ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԸ ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ՀԱՄԱՍ ՇԱՐԺՄԱՆ ՄԻՋԵՎ<br />


ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԸ ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ՀԱՄԱՍ ՇԱՐԺՄԱՆ ՄԻՋԵՎ

  • 19-06-2008 18:35:00   |   |  Միջազգային
ԳԱԶԱ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գազայի հատվածում ուժի մեջ է մտել հրադադարը Իսրայելի եւ ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման միջեւ: Ուժային ակցիաների դադարեցման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Եգիպտոսի միջնորդությամբ եւ նախատեսում է մի քանի փուլ: Եթե երեք օրվա ընթացքում համաձայնությունը չխախտվի, Իսրայելը կսկսի բացի ստանդարտ մարդասիրական օգնությունից առափնյա անկլավ բաց թողնել առեւտրական բեռներ: Ընդհանուր առմամբ հրադադարը հաշվարկված է կես տարով: Ընդ որում Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը կարգադրել է, որպեսզի բանակը «պատրաստվի ցանկացած գործողության» հրադադարի խախտման դեպքում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play