ԲԱՂԴԱԴՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 63 ՄԱՐԴՈՒ<br />


ԲԱՂԴԱԴՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 63 ՄԱՐԴՈՒ

  • 18-06-2008 16:40:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բաղդադի հյուսիս-արեւմուտքում` Էլ-Հուրրիա թաղամասում, իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 63 եւ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 75 մարդ: Այս մասին հաղորդել են իրաքյան ոստիկանության աղբյուրները: Ականապատված բեռնատարը պայթեցվել է երեքշաբթի երեկոյան քաղաքի առավելապես շիաներով բնակեցված թաղամասի շուկաներից մեկում: Որեւէ խմբավորում չի ստանձնել ահաբեկության պատասխանատվությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play