ԻՐԱՔԻ ՎԱՐՉԱՊԵՏ. ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿՈՒՂԻ ԵՆ ՄՏԵԼ<br />


ԻՐԱՔԻ ՎԱՐՉԱՊԵՏ. ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿՈՒՂԻ ԵՆ ՄՏԵԼ

  • 13-06-2008 16:41:00   | Հորդանան  |  Միջազգային
ԱՄՄԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի եւ ԱՄՆ-ի միջեւ երկարաժամկետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հայտարարել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին: «ԱՄՆ-ը ձգտում է սահմանափակել մեր ինքնիշխանությունը»,- ընդգծել է նա: Օրեր առաջ Իրաքի փոխվարչապետ Բարհամ Սալեհը նշել էր, որ նախապատրաստվող համաձայնագիրը, որ պետք է հստակեցնի Բաղդադի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների ապագա կարգավիճակը, ամերիկյան զորքերին իրաքյան տարածքում գոծողությունների ազատություն չի ընձեռի:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play