ԷՀՈՒԴ ԲԱՐԱՔԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՑՐԵԼՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ<br /> ԿՈՉԵՐԸ<br />


ԷՀՈՒԴ ԲԱՐԱՔԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՑՐԵԼՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ
ԿՈՉԵՐԸ

  • 13-06-2008 14:40:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է, որ կպաշտպանի խորհրդարանը ցրելու ընդդիմության կոչերը, եթե երկրի վարչապետ Էհուդ Օլմերտը մոտ ժամանակահատվածում հրաժարական չտա: Այս մասին հաղորդում է BBC-ն: Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ բոլոր ուժերը կգործադրի, որպեսզի խորհրդարանի լուծարումն սկսվի հունիսի 25-ին: Բարաքը նախկինում եւս Էհուդ Բարաքին հորդորել է հրաժարական տալ, սակայն մինչ օրս իր ելույթներում որեւէ որոշակի ժամկետ չէր նշել: Վերլուծաբանները ենթադրում են, որ Իսրայելի պաշտպանության նախարարի հայտարարությունը ցույց է տալիս, որ նա պատրաստ է վճռական գործողությունների: Խորհրդարանը ցրելը երկրում կհանգեցնի վաղաժամկետ ընտրությունների: Նորմալ ընթացքի դեպքում հաջորդ ընտրությունները Իսրայելում պետք է կայանան 2010 թվականին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play