ԱՄՆ-Ը ՉԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼ ԻՐԱՔՈՒՄ<br />


ԱՄՆ-Ը ՉԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼ ԻՐԱՔՈՒՄ

  • 11-06-2008 18:25:00   | Գերմանիա  |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը չի ծրագրում մշտական ռազմաբազաներ տեղակայել Իրաքում: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում: «Կարծում եմ, ամեն բան կավարտվի Իրաքի հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրմամբ»,- ասել է Բուշը` ընդգծելով, որ տվյալ պահին ամերիկյան զորակազմը մերձավորարեւելյան այդ երկրում գտնվում է «ինքնիշխան իրաքյան կառավարության հրավերով»: ԱՄՆ-ի նախագահը հերքել է իբր ծրագրվող մշտական բազաների շինարարության մասին մամուլի կողմից տարածվող տեղեկությունները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play