ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՎԵՐԱՆՎԱՆԵՆ ՆՈՒՐՍՈՒԼԹԱՆ<br />


ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՎԵՐԱՆՎԱՆԵՆ ՆՈՒՐՍՈՒԼԹԱՆ

  • 04-06-2008 19:05:00   | Ղազախստան  |  Միջազգային
ԱՍՏԱՆԱ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորն առաջարկել է երկրի մայրաքաղաք Աստանան վերանվանել Նուրսուլթան` ի պատիվ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի: Այս մասին հաղորդում է «Ռոյթերը»: Պատգամավոր Սաթ Տոկպակբաեւը չորեքշաբթի դիմել է վարչապետ Քարիմ Մասիմովին` մայրաքաղաքը վերանվանելու խնդրանքով: Ղազախստանի օրենսդրության համաձայն, վարչապետը պարտավոր է պատգամավորին գրավոր պատասխանել մեկամսյա ժամկետում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play