ԵՐՎԱՆՈՒՄ ՀՈՒՆԻՍԻ 6-8-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԻՐԱՆ ԵՎ ԿՈՎԿԱՍ.<br /> ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ<br />


ԵՐՎԱՆՈՒՄ ՀՈՒՆԻՍԻ 6-8-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԻՐԱՆ ԵՎ ԿՈՎԿԱՍ.
ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

  • 02-06-2008 20:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Իրան եւ Կովկաս» միջազգային հանդեսի նախաձեռնությամբ հունիսի 6-8-ին Երեւանում կանցկացվի «Իրան եւ Կովկաս. միասնություն եւ բազմազանություն» միջազգային համաժողովը, որին կմասնակցեն 106 գիտնականներ 22 երկներից, այդ թվում ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Վրաստանից: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց համաժողովի կազմկոմիտեի նախագահ, ԵՊՀ-ի Իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը: Նա նշեց, որ համաժողովի ընթացքում կքննարկվեն իրանակովկասյան տարածաշրջանի երկրների պատմության, մշակույթի, լեզվի, քաղաքականության խնդիրներին առնչվող հարցեր:
Նոյյան տապան  -   Հասարակություն