ՈՒԿՐԱԻՆԱՆ ԴԱՐՁԱՎ ԱՀԿ ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄ<br />


ՈՒԿՐԱԻՆԱՆ ԴԱՐՁԱՎ ԱՀԿ ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄ

  • 16-05-2008 18:45:00   | Ուկրաինա  |  Միջազգային
ԿԻԵՎ, 16 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 16-ին Ուկրաինան պաշտոնապես դարձավ Առեւտրի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ: Այսպիսով, նա առաջ անցավ Ռուսաստանից, որի համար առայժմ չլուծված հարց է մնում ԱՀԿ ընդունվելը: ԱՀԿ ստեղծման Մարաքեշյան համաձայնագրին Ուկրաինայի միանալու մասին արձանագրությունը ստորագրվել է Ժնեւում 2008 թվականի փետրվարի 5-ին: Ապրիլի 10-ին խորհրդարանն ընդունել էր հանրապետության ԱՀԿ անդամակցության մասին արձանագրությունը վավերացնելու օրենքը: Ապրիլի 16-ին երկրի նախագահ Վիկտոր Յուշչենկոն ստորագրեց այդ օրենքը, իսկ մայիսի 16-ին գործընթացն ավարտվեց:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play