ԿԻԵՎԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՁԱՅՆԵՐԸ<br />


ԿԻԵՎԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՁԱՅՆԵՐԸ

  • 06-05-2008 18:30:00   | Ուկրաինա  |  Միջազգային
ԿԻԵՎ, 6 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կիեւում ընտրական շտաբների մեծ մասը քաղաքապետի նախընտրական արշավի ընթացքում ձեռնամուխ են եղել ընտրողների ձայների գնման: Մեկ ձայնի արժեքը հասնում է մինչեւ 100 դոլարի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Վզգլյադ» թերթը, վկայակոչելով «Ունիան» գործակալությունը, հայտարարել է Գորշենինի անվան հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ուկրաինացի քաղաքագետ Կոստ Բոնդարենկոն: Ըստ փորձագետի, ինստիտուտը հեռախոսային հարցում է անցկացրել ուկրաինական մայրաքաղաքում, որպեսզի պարզի, թե քաղաքապետական արշավի մասնակիցներից ով է փող առաջարկում քվեաթերթիկի համապատասխան նշման համար: Պարզվել է, որ ընտրական շտաբների մեծ մասը անցել են ընտրողների ձայների ուղղակի գնման:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play