ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՔԱՆ 8,5 ՀԱԶԱՐ ԵՐԵԽԱ Է ՎԱՐԱԿՎԵԼ ՄԱՀԱՑՈՒ<br /> ԱՂԻՔԱՅԻՆ ՎԻՐՈՒՍՈՎ<br />


ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՔԱՆ 8,5 ՀԱԶԱՐ ԵՐԵԽԱ Է ՎԱՐԱԿՎԵԼ ՄԱՀԱՑՈՒ
ԱՂԻՔԱՅԻՆ ՎԻՐՈՒՍՈՎ

  • 05-05-2008 20:01:00   | Չինաստան  |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արդեն ավելի քան 8,5 հազար երեխա է Չինաստանում վարակվել մահացու աղիքային վիրուսով, որը ներկա դրությամբ 25 կյանք է խլել: Այս մասին հաղորդում է «Նովոստի»-ն` վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը: Բոլոր հիվանդների տարիքը չի անցնում վեցից: Նրանց մեջ մեծամասնություն են կազմում երկու տարին դեռ չլրացծ երեխաները: ՉԺՀ առողջության նախարարությունը համազգային պայքար է հայտարարել համաճարակի դեմ: Բժիշկների առավել մեծ անհանգստության պատճառը վիրուսի տարածման արագությունն է արեւելյան Անխոյի եւ հարավային Գուանդունի նահանգներում:
Նոյյան տապան  -   Միջազգային