ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ԹՈՒՆԻՍԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԱՏՈՄԱՅԻՆ<br /> ՈԼՈՐՏՈՒՄ<br />


ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ԹՈՒՆԻՍԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԱՏՈՄԱՅԻՆ
ՈԼՈՐՏՈՒՄ

  • 29-04-2008 19:25:00   | Թունիս  |  Միջազգային
ԹՈՒՆԻՍ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիան եւ Թունիսը համաձայնագիր են ստորագրել ատոմային էներգետիկայի բնագավառում համագործակցության վերաբերյալ: Համաձայնագիրը ստորագրվել է Թունիսում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի երկօրյա պետական այցի ժամանակ: Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն կրթության, հետազոտությունների, անվտանգության, ինչպես նաեւ էլեկտրականության մատակարարումների եւ ուրանի որոնման երկրաբանահետախուզական աշխատանքների բնագավառում: Սարկոզիի պաշտոնավարման ընթացքում սա արդեն հինգերորդ նմանօրինակ միջազգային համաձայնագիրն է. մինչ այս ատոմային ոլորտում համագործակցության մասին ֆրանսիացիները պայմանավորվել են Մարոկկոյի, Ալժիրի, Լիբիայի եւ Արաբական Էմիրությունների հետ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play