ՍԻԼՎԻՈ ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻՆ ՀԱՂԹԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ<br /> ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ<br />


ՍԻԼՎԻՈ ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻՆ ՀԱՂԹԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

  • 15-04-2008 18:30:00   | Իտալիա  |  Միջազգային
ՀՌՈՄ, 15 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սիլվիո Բերլուսկոնիի աջ-ցենտրիստական դաշինքը պաշտոնապես ճանաչվել է Իտալիայի խորհրդարանական ընտրությունների հաղթող: Այս մասին են վկայում քվեարկության վերջնական արդյունքները, որ հրապարակել է Ներքին գործերի նախարարությունը: Խորհրդարանի վերին պալատում` Սենատում, Բերլուսկոնիի կոալիցիան ստացել է 168 տեղ, ըստ որում որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ է 158 սենատորի քվեն: Ձախ-ցենտրիստները եւ ցենտրիստները Սենատում ստացել են ընդամենը 130 տեղ: Համանման պատկեր է ստեղծվել Պատգամավորների պալատում, որտեղ աջ-ցենտրիստները 340 տեղ են ստացել, ձախերը` 239, իսկ ցենտրիստները` 36 տեղ: Ընդամենը Սենատի ընտրություններում Բերլուսկոնիի դաշինքի օգտին քվեարկել է 15,5 միլիոն մարդ կամ ընտրողների 47,3 տոկոսը: Վալտեր Վելտրոնիի ձախ-ցենտրիստական կոալիցիան ստացել է ձայների 38 տոկոսը: Ցենտրիստները հավաքել են 5,7 տոկոս, ինչը թույլ կտա նրանց ոչ մեծ խմբակցություն ձեւավորել: Այժմ աջ-ցենտրիստները կարող են սեփական կառավարություն ձեւավորել, իսկ Բերլուսկոնին կրկին կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play