ԻՍՐԱՅԵԼԸ ՏԱՆԿԵՐ Է ՄՏՑՐԵԼ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾ<br />


ԻՍՐԱՅԵԼԸ ՏԱՆԿԵՐ Է ՄՏՑՐԵԼ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾ

  • 11-04-2008 17:52:00   |   |  Միջազգային
ԳԱԶԱ, 11 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տասը իսրայելական տանկ եւ երկու զրահապատ բուլդոզեր մտել են Գազայի հատված, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ինչպես հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը, ծանր տեխնիկան գործողություն է իրականացնում պաղեստինցի փախստականների Բուրեյջ ճամբարից ոչ հեռու` դիմակայելով պաղեստինցի արմատականների ակտիվ դիմադրությունը, որոնք իսրայելցիներին գնդակոծում են ականանետներից եւ հրաձգային զենքից: Ավելի վաղ Գազայի հատվածի Խան-Յունիս քաղաքի շրջանում իսրայելական ՌՕՈՒ ավիահարվածի հետեւանքով զոհվել է ՀԱՄԱՍ շարժման երկու գրոհային:
Նոյյան տապան  -   Միջազգային