ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ 16 ՔԱՂԱՔԱՊԵՏՆԵՐ<br />


ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ 16 ՔԱՂԱՔԱՊԵՏՆԵՐ

  • 11-04-2008 17:50:00   | Բրազիլիա  |  Միջազգային
ԲՐԱԶԻԼԻԱ, 11 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բրազիլիայի ոստիկանությունը կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալել է միանգամից 16 քաղաքապետների եւ դաշնապետական մեկ դատավորի, հաղորդում է BBC-ն: Ինչպես պնդում են ոստիկանությունում, ձերբակալվածները մեղսակից են հանցավոր մի սխեմայի կազմակերպման, որի շնորհիվ թալանվել են 100 մլն դոլարի հանրային միջոցներ: Ընդամենը ձերբակալված է 50-ից ավելի մարդ, առգրավվել է երկու մասնավոր օդանավ եւ մեկ ավտոմեքենա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play