ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԳԲԻԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ<br /> ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ ԴԱՆԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԳԲԻԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ
ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ ԴԱՆԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ

  • 10-04-2008 18:06:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ:Եվրոպայի ռեգբիի Ա խմբի առաջնության երկրորդ ենթախմբի ընտրական փուլի ծրագրով ապրիլի 12-ին Աբովյանի մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի եւ Դանիայի հավաքականների պատասխան հանդիպումը: Անցյալ տարի Դանիայի Օդենսե քաղաքում կայացած առաջին հանդիպման ժամանակ հաղթել են Հայաստանի ռեգբիստները (11:3): Հայաստանի թիմը համալրված է ֆրանսահայերով: Նրանք փորձառու խաղացողներ են եւ ընդգրկված են Ֆրանսիայի առաջնության մասնակից թիմերում: Երկրորդ ենթախմբում են նաեւ Շվեդիայի, Սերբիայի, Շվեյցարիայի եւ Սլովենիայի հավաքականները: Մայիսի 10-ին Հայաստանի ռեգբիստները կհյուրընկալեն սերբերին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play