ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵՐԿՐԻ ԽՈՇՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՇԱՐԺՄԱՆ<br /> ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ<br />


ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵՐԿՐԻ ԽՈՇՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՇԱՐԺՄԱՆ
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ

  • 10-04-2008 17:25:00   | Եգիպտոս  |  Միջազգային
ԿԱՀԻՐԵ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եգիպտական ոստիկանությունը ձերբակալել է ժողովրդավարական բարեփոխումների համար «Կիֆայա» («Հերիք է») ընդդիմադիր շարժման ղեկավարներից մեկին: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ջորջ Իսհակին ոստիկանները ձերբակալել են Կահիրեի իր տանը: Նրան մեղադրում են գործադուլներ եւ բողոքի ակցիաներ անցկացնելու կոչերով հանդես գալու մեջ: «Կիֆայա» շարժումը «Զայրույթի օրվա»` անցած կիրակի անցկացված համընդհանուր գործադուլի ընդդեմ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման եւ հիմնական մթերքների գների աճի, նախաձեռնողներից մեկն է եղել: Իշխանություններին հաջողվել է խուսափել զանգվածային ցույցերից, սակայն մի շարք քաղաքներում դրանք համենայն դեպս կայացել են:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play