ԱՄԵՐԻԿԱՑԻ ՍԵՆԱՏՈՐԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆԱՏՕ-Ի ՎՐԱ<br /> ՆԵՐԱԶԴՈՒՄ Է ԻՐ ԷՆԵՐԳԱՊԱՇԱՐՆԵՐՈՎ<br />


ԱՄԵՐԻԿԱՑԻ ՍԵՆԱՏՈՐԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆԱՏՕ-Ի ՎՐԱ
ՆԵՐԱԶԴՈՒՄ Է ԻՐ ԷՆԵՐԳԱՊԱՇԱՐՆԵՐՈՎ

  • 09-04-2008 18:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը կարող է ազդել ՆԱՏՕ-ի որոշումների վրա, եւ նա արդեն իսկ օգտվեց նման հնարավորությունից դաշինքի կողմից Ուկրաինայի եւ Վրաստանի հարցի քննության ժամանակ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Վզգլյադ» թերթը, հայտարարել է ամերիկացի հայտնի հանրապետական սենատոր, Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռիչարդ Լուգարը: «Ես այն եզրակացության եմ հանգել, որ Գերմանիայի առարկությունները ՆԱՏՕ-ի անդամության գործողությունների ծրագրին Ուկրաինայի եւ Վրաստանի միանալու դեմ մեծապես կապված էին Ռուսաստանի եւ էներգետիկայի հետ»,- հայտարարել է Լուգարը ԱՄՆ-ի Սենատի լսումների ժամանակ: Ընդգծելով, որ «ՆԱՏՕ-ի որոշ անդամներ ներկայումս կախված են Ռուսաստանից իրենց էներգետիկայի ոլորտում», Լուգարը արծարծել է այն հարցը, թե արդյոք դրանով իսկ Ռուսաստանը հնարավորություն չի ստացել արգելափակելու ՆԱՏՕ-ի որոշումները. «Արդյո՞ք Ռուսաստանին իր էներգետիկ պաշարները ՆԱՏՕ-ի գործողությունների վրա վետոյի փաստացի իրավունք չեն տրամադրում»,- ասել է Լուգարը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play