ՍՈՄԱԼԻԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ<br />


ՍՈՄԱԼԻԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ

  • 02-04-2008 15:56:00   |   |  Միջազգային
ՄՈԳԱԴԻՇՈ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում սպանվել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը: Ստացվող հաղորդումների համաձայն, երկու զինված անձինք մարտի 1-ին սեփական տան մոտ սպանել են Աբուբաքար Աբդուլլե Նորին: Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, սա առաջին մահափորձը չէ պետական պաշտոնյաների դեմ իսլամիստ գրոհայինների կողմից, որոնք զինված պայքար են մղում ընդդեմ անցումային կառավարության եւ երկրում եթովպիական զորքերի ներկայության: Երկու օր առաջ իսլամիստների մի խումբ հարձակում էր գործել երկրի ներքին գործերի նախարարի նստավայրի դեմ: Փոխհրաձգության ընթացքում զոհվել էր մեկ զինվորական եւ երկու իսլամիստ գրոհային:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play