ՊԵՆՏԱԳՈՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՂՔԸ<br />


ՊԵՆՏԱԳՈՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՂՔԸ

  • 01-04-2008 18:25:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պենտագոնի աշխատակիցը իրեն մեղավոր է ճանաչել Չինաստանին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ: Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Ըստ նրանց, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության նախկին վերլուծաբան, սպառազինությունների համակարգերի մասնագետ Գրեգ Ուիլյամ Բերգերսենը իրեն մեղավոր է ճանաչել դավադրության մեջ` գաղտնի տեղեկություններ այն անձանց փոխանցելու նպատակով, ովքեր իրավունք չունեին դրանք ստանալու: Նրան սպառնում է մինչեւ 10 տարվա բանտարկություն: Բերգերսենը ձերբակալվել է այս տարվա փետրվարին Նոր Օռլեանի չինացի երկու բնակիչների հետ միասին, որոնցից մեկը, ինչպես պնդում է մեղադրող կողմը, կապված է եղել ՉԺՀ կառավարության հետ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play